Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի
19.08.2022
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի։
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
Եկեղեցական դասը և հոգեհանգստյան արարողությանը ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին պայթյունի անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար։