Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի համար ձեռք կբերվեն գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր

19.08.2022

Ավստրիական զարգացման գործակալությունը «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի միջոցով Լոռու մարզին կտրամադրի գյուղատնտեսական դրոններ, լրացուցիչ սարքավորումներ և դրանց շահագործման վերաբերյալ անհրաժեշտ ուսուցում կկազմակերպի համապատասխան մասնագետների համար:
Այս գործընթացը լիարժեքորեն կազմակերպելու նպատակով Լոռու մարզպետարանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև՝ ի դեմս Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի, կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի կնքման արարողությանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը:
Հուշագիրը հիմնականում վերաբերում է ուսումնական ծրագրերին և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով կարողությունների զարգացման ապահովման հարցերին, երկկողմ պարտավորություններին: Այն հնարավորություն կտա միավորել Լոռու մարզի գյուղական համայնքներում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համատեղ ջանքերն ու ռեսուրսները և արդյունավետ համագործակցել «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
- Գյուղատնտեսության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է: Մենք ողջունում ենք ոլորտին առնչվող յուրաքանչյուր նորարարական գաղափար և պատրաստ ենք աջակցելու գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաների ներդրման, փորձի փոխանակման յուրաքանչյուր նախաձեռնության,- ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Համագործակցության պատրաստակամությունն իր խոսքում ողջունեց նաև Պասխալիս Բոկկերսը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38