Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման և տվյալների հավաքագրման գործընթաց

16.08.2022

Լոռու մարզպետարանում անցկացվեց «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի քննարկումը: Այն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ:
Իրականացվող ծրագրի մանրամասները ներկայացրեցին ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը և ծրագրի փորձագետները: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտի ներկայացուցիչներ:
Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում սեպտեմբեր ամսից կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման և տվյալների հավաքագրման գործընթաց:
Ծրագրի նպատակն է վերոհիշյալ համայնքներում գնահատել կլիմայական ռիսկերը, ինչի արդյունքում տվյալ համայնքներին կներկայացվեն կլիմայի փոփոխության հարմարվողականության մասնագիտական առաջարկություններ՝ զարգացման ծրագրերում ներառելու համար:
Մարզային և համայնքային իշխանությունների, տեղական թիմերի և փորձագիտական թիմի համատեղ աշխատանքի արդյունքում ակնկալվում է, որ ընտրված համայնքների համար խնդիրների բացահայտումից հետո կձևավորվի առաջարկությունների փաթեթ՝ ուղղված տվյալ համայնքի զարգացմանը և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզպետարանի հետ համագործակցության շրջանակները, համաձայնեցվեցին առաջիկա անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38