Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը պարգևատրեց քաղաքաշինության ոլորտում ավանդ ունեցող ընկերությունների ղեկավարներին
15.08.2022
Շինարարի օրվա կապակցությամբ մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց քաղաքաշինության ոլորտում ավանդ ունեցող ընկերությունների ղեկավարներին: Երախտագիտություն հայտնելով բնագավառում ունեցած ծանրակշիռ ներդրման համար՝ մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի առթիվ։
-Քաղաքաշինությունը մեր մարզի զարգացման կարևոր և առանցքային բնագավառներից մեկն է։ Համոզված եմ, որ մենք այս ոլորտում զարգացման մեծ հեռանկարներ և ներուժ ունենք։ Ձեզ զորություն եմ մաղթում, նպատակասլացություն և գաղափարներն իրագործելու վճռականություն՝ ի շահ մեր մարզի, մեր հայրենիքի,-ասաց մարզի ղեկավարը:
Ստեղծարար, բարեխիղճ աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար մարզպետը շնորհակալագրեր հանձնեց «ՄԱԳ էլեկտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Ավդալյանին, «Տրիտոն» ՍՊԸ տնօրեն Արթուր Քալանթարյանին, «Թումանյան ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Մուկուչ Տիտանյանին, «Արտադրական բազա» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Կլեկչյանին։
Շինարարներին ուղղված շնորհավորանքի և գնահատանքի խոսքեր ասացին նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը և տրանսպորտի բաժնի պետ Վահրամ Ղարսայանը։