Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահե Անախասյանը նշանակվել է «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
04.08.2022
Այսօր Տաշիրի բժշկական կենտրոնում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Անախասյանին:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից նա շնորհավորել է Վ. Անախասյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ և հույս հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում բուժհաստատությունում կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների բուժսպասարկման որակը բարձրացնելու նպատակով: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գեորգի Իլոյանին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների համար:
Վ. Անախասյանին շնորհավորել է նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը՝ վստահեցնելով, որ վարչությունը ամենայն աջակցություն կցուցաբերի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը:
Հիշեցնենք, որ Վահե Անախասյանը Լոռու մարզպետի սույն տարվա օգոսոտսի 3-ի թիվ 544-Ա որոշմամբ նշանակվել է «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: