Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երկաթուղայինների օրվան ընդառաջ Լոռու մարզպետի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին վաստակաշատ աշխատակիցները
03.08.2022
Երկաթուղայինների մասնագիտական տոնին ընդառաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծակայանային միավորումում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներ, հյուրեր:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երկաթուղայիններին տոնի կապակցությամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծակայանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանն ամփոփ ներկայացրեց ընթացիկ տարվա ցուցանիշներն, ունեցած ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը:
Հովհաննես Ավետիսյանն իր և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորեց «Վանաձոր» գծակայանային միավորման աշխատակիցներին տոնի կապակցությամբ՝ իր խոսքում արժևորելով երկաթուղայինների չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանքը: Փոխմարզպետը նրանց մաղթեց անվտանգ և անխափան գործունեություն:
Հ. Ավետիսյանը Լոռու մարզպետի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրեց «Շահալի» կայարանի հերթապահ Սամվել Փարեմուզյանին, «Սանահին» շրջադարձային դեպոյի հրահանգիչ Բորիկ Լալայանին, «Վանաձոր» հպակային ցանցի ավագ էլեկտրամեխանիկ Արտյոմ Մնացականյանին, Այրումի գծահատվածի գծի ընթացիկ նորոգման վարպետ Գևորգ Չիչակյանին, «Արջուտ» կայարանի կապի և ազդանշանների էլեկտրամեխանիկ Վաղինակ Հակոբյանին, «Սանահին» արգելակների զննման կետի վարպետ Վահրամ Կոստանդյանին:
Ոլորտում մեծ ներդրում ունեցող երկաթուղայինները մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվեցին նաև Վանաձորի համայնքապետարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից: