Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Չեն վճարվի այն շինկազմակերպությունները, որոնք պատշաճ որակ չեն ապահովի. աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում
02.08.2022
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ներկա էին մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Վերջիններս ամփոփ կերպով հանդես եկան աշխատանքային հաշվետվություններով՝ անդրադառնալով նաև առանձին խնդիրների:
Անդրադարձ կատարվեց արտաքին կապերին, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին, սուբվենցիոն ծրագրերին, մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին,երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին, Քովիդ-19-ի դեմ շարունակավող պատվաստումային գործընթացին, հարկերի հավաքագրման ընթացքին և այլն:
Մարզպետը ընթացքիկ աշխատանքների հետ կապված հանդես եկավ մի շարք նկատառումներով, ցուցումներով: Ա. Խաչատրյանը մասնավորապես հանձնարարեց հետևողական լինել մարզում սուբվենցիոն միջոցներով իրականացվող շինաշխատանքների որակի նկատմամբ՝ նշելով, որ չեն վճարվի այն շինկազմակերպությունները, որոնք պատշաճ որակ չեն ապահովի: Մարզպետը փոխմարզպետներին, խորհրդականներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց նաև խիստ հետևողականություն ցուցաբերել հարկերի հավաքագրման գործընթացի նկատմամբ՝ ցուցանիշը հասցնելով 100 տոկոսի:
Տրվեցին այլ հանձնարարականներ ևս: