Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիական կողմի հետ գործակցության նպատակով Լոռու մարզպետարանը հանդես կգա մի շարք առաջարկություններով

28.07.2022

Ինչպես արդեն հայտնել ենք, Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, հունիսի 29-ին և 30-ին Ֆրանսիայում մասնակցել է Լիոնում անցկացվող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, որի շրջանակներում Լոռու մարզի պատվիրակությունը տարբեր հանդիպումների ընթացքում մի շարք ֆրանսիական կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ համագործակցելու առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև տարբեր քաղաքների հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով( http://lori.mtad.am/news/item/2022/06/30/NEWS1 http://lori.mtad.am/news/item/2022/07/01/NEWS17/):
Այսօր այցի ամփոփման և գործակցության հնարավոր ուղղությունների քննարկման նպատակով խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ:
Այցի արդյունքների վերաբերյալ ամփոփ վերլուծությամբ հանդես եկավ մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվեց ֆրանսիական կողմի հետ գործակցության նպատակով առաջարկություններ ներկայացնել վերը նշված ուղղությունների հետ կապված՝ շեշտը դնելով փոխշահավետ համագործակցության, երիտասարդ կադրերի, մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման վրա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38