Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ
28.07.2022
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծված՝ մարզի համայնքներում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, իրականացվել է մեկ արտահերթ իրավական և մասնագիտական հսկողություն Վանաձոր համայնքում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն 2 խոշորացված՝ Լոռի Բերդ և Շնող համայնքներում ևս կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում կազմվել են ակտեր:
Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ, իսկ թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին պարբերաբար ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվում ամփոփ տեղեկատվություն:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժնի կողմից կազմվել է 105 գրություն:
Բաժինը կատարել է նաև մարզի համայնքներից մարզպետարան ներկայացված իրավական ակտերի` համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և ավագանիների որոշումների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ստուգում:
Իրականացվել է մարզպետարանի շահերի պաշտպանություն բոլոր ատյանների դատարաններում, որտեղ մարզպետարանը ներգրավված է որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:
2022 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզպետի կողմից ընդունվել է 411 որոշում, որոնց 5.6%-ը վերաբերել է առողջապահության և սոցիալական ապահովության, 10.7%-ը ֆինանսական, 28 %-ը կրթության, մշակույթի և սպորտի,
31%-ը կադրային, մնացածը՝ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության, իրավական և մասնագիտական հսկողության, տրանսպորտի, ներքին աուդիտի և այլ հարցերին:
Մարզպետի որոշումների պատճենները յուրաքանչյուր ամիս ներկայացվում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակ՝ ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: ՀՀ օրենսդրության խախտումների հիմնավորմամբ հետ վերադարձված իրավական ակտեր չկան:
Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժինն իրականացնում է նաև կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննությունը, մարզպետի որոշումները և գլխավոր քարտուղարի հրամանները գրանցում գրանցամատյաններում, արխիվացնում, էլեկտրոնային առաքում համապատասխան ստորաբաժանումներին:
Հաշվետու ողջ ժամանակահատվածում իրականացվել է քաղաքացիների ընդունելություն, անհրաժեշտության դեպքում` իրավական խորհրդատվություն: