Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում ուսումնասիրվել է բազմաչափ աղքատության ինդեքսը

26.07.2022

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին, մարզպետարանի պատասխանատու մի խումբ պաշտոնյաների ներկայացրեցին «Բազմաչափ աղքատությունը Հայաստանում՝ համայնքային մակարդակում» հետազոտության արդյունքները, դրանց հիման վրա մշակված առաջարկները:
Նրանք հայտնեցին, որ հետազոտությունը կատարավել է 2021թ. օգոստոսին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի քաղաքային և գյուղական համայնքների 2400 բնակիչների շրջանում: Ուսումնասիրությունը կատարվել է ներկայացնելու, ըստ հարցվողների, նրանց սնվելու և հագուստի, հանգստի կազմակերպման, բնակարանային, առողջության մասին հոգ տանելու, կրթության, աշխատանքի, դրամական փոխանցումներից կախվածության և այլ պայմանները:
Հետազոտություն իրականացնող կողմը կատարված ուսումնասիրության արդյունքները նախատեսում է տրամադրել պատկան մարմիններին՝ Հայաստանի նշված երեք մարզերում բազմաչափ աղքատության կրճատման քաղաքականության մշակողների միջև համակարգված գործակցության նպատակով, ինչպես նաև տարբեր դոնոր կառույցների՝ թիրախային ծրագրեր իրականացնելու և աղքատության մակարդակը նվազեցնելու համար: Ըստ ներկայացված տվյալների՝ Լոռու մարզի մակարդակով խոցելի անձինք հարցվողների 16 տոկոս են կազմում, համայնքային մակարդակով՝ Սպիտակում՝ 15.3, Վանաձորում՝ 11.3 և գյուղական համայնքներում՝ 29.8 տոկոս:
Գ. Ասրյանը և մարզպետարանի պաշտոնյաներն իրենց նկատառումները հայտնեցին և դիտարկումներ արեցին ուսումնասիրությունների առանձին տվյալների վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38