Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լուսաբաց» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը

20.07.2022

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ այսօր Լոռու մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը՝ ևս 150 երեխա:
Աշխատանքները համակարգեցին և երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավեստիսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները: Ողջունելով ճամբարականներին՝ նրանց մաղթեցին անմոռանալի հանգիստ, վառ և տպավորիչ հիշողություններ և նշեցին, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի երեխաներին պարգևել ամառային անհոգ առօրյա:
Ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտենցին երեխաներին նման հնարավորություն տալու համար: Հիշեցնենք, որ 7-13 տարեկանը չլրացած երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է երկու հերթափոխով՝ 20-ական օրով: Առաջին հերթափոխի խումբը վերադարձել է այսօր, երկրորդ հերթափոխը կհանգստանա հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը:
ՀՀ կառավարության կողմից ամառային հանգստի կազմակերպման ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների դպրոցահասակ երեխաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38