Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորը նման դիտարժան և հուզառատ միջոցառման վաղուց ականատես չէր եղել
20.07.2022
Չարենցյան հոբելյանական տարվա առթիվ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում հուլիսի 19-ին տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, մարզային և Վանաձորի համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, հյուրեր։
Համերգին հնչում էին հայ դասական կոմպոզիտորների հանրաճանաչ ստեղծագործություններ: Անվանի դերասանների կողմից ներկայացվեցին Չարենցի նամակներն ու պոեզիան` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։