Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մկրտիչ Հովհաննիսյանը «Բարեկամության գավաթ» առաջնությունում գրավել է պատվավոր երրորդ տեղը
18.07.2022
Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Մկրտիչ Հովհաննիսյանը Մոսկվայում կայացած ձեռնամարտի «Բարեկամության գավաթ» առաջնությունում գրավել է պատվավոր երրորդ տեղը: Այդ առթիվ Մկրտչին ու նրա մարզիչ Զալիկո Համբարյանին հյուրընկալեց և Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Ի դեպ, Մկրտիչը և Զալիկոն նաև արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ են:
Գ. Ասրյանը շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց նման հեղինակավոր առաջնությունում երկրի ու մարզի պատիվը բարձր պահելու համար:
Զալիկո Համբարյանն իր հերթին ՀՀ հայկական ձեռնամարտի ֆեդերացիայի կողմից շնորհակալագրեր փոխանցեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին և Գոռ Ասրյանին՝ սպորտի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար և շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության և գնահատանքի համար: