Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և միջին տնտեսվարողների հետ

15.07.2022

 

Անասնաբուծության ոլորտում առկա խնդիրները վերհանելու նպատակով Լոռու մարզպետարանում անցկացվեց հանդիպում` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և միջին տնտեսվարողների հետ։ Քննարկմանը  մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

 

Նախարարության ներկայացուցիչները ֆերմերներին տեղեկացրեցին ՀՀ-ում գործող տավարաբուծության և ոչխարաբուծության պետական աջակցության և ոլորտի զարգացման ծրագրերի մասին, անդրադարձան տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների մատակարարման, «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերի վերաբերյալ, որոնք հեռանկարային զարգացման համար նոր նախադրյալներ կարող են ստեղծել:

Հանդիպման ընթացքում տնտեսվարողները բարձրաձայնեցին անասանբուծության ոլորտի խնդիրների, մասնավորապես  վարկունակության հետ կապված հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38