Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2022թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինաշատանքները մարզում մեկնարկել են

14.07.2022

Արդեն մի քանի օր է՝ մարզի մի շարք բնակավայրերում մեկնարկել են պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, 2022թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ այսօր շրջել է մարզի Փամբակ խոշորացված համայնքի Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Մարգահովիտ բնակավայրերում, հետևել մեկնարկած ծրագրերի ընթացքին: Այս պահին ընթանում են Լեռնապատ բնակավայրի 10-րդ փողոցի (պայմանագրային արժեքը՝ 38 մլն 102 հազար դրամ), Մարգահովիտ բնակավայրի 1-ին փողոցի (48 մլն 671 հազար դրամ), Բազում բնակավայրի 3-րդ և 6-րդ փողոցների և Վահագնաձոր բնակավայրի դպրոց ու եկեղեցի տանող ճանապարհների (40 մլն 707 հազար դրամ) տուֆ քարով սալարկման աշխատանքները։
Փոխմարզպետը շինարարների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել է աշխատանքների որակին առնչվող մի շարք հարցեր, կարևորել դրանք ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը:
- Մենք և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերները խիստ վերահսկողություն ենք իրականացնում աշխատանքների որակի նկատմամբ։ Շինկազմակերպություններին կատարողականների համար վճարում կկատարվի միայն որակի ապահովման դեպքում,- նշեց փոխմարզպետը։
Տեղեկացնենք նաև, որ մեկնարկել են Ստեփանավան համայնքում փողոցների ասֆալտապատման և Ախթալա խոշորացված համայնքի Ճոճկան բնակավայրի փողոցների տուֆ քարով սալարկման աշխատանքները ևս։
Այս տարի մարզում նախատեսվում էր իրականացնել ընդհանուր առմամբ 97 սուբվենցիոն ծրագիր:
Ներկայում հաստատված ծրագրերը 79-ն են, որոնցից 46-ի համար մրցութային գործընթացը սկսվել է (15-ի համար արդեն առկա է կապալառուի պայմանագիր), իսկ մնացած ծրագրերի համար կհայտարարվեն համապատասխան մրցույթներ՝ համայնքների կողմից լրամշակվելուց հետո։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38