Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գրատնակներ՝ մարզի համայնքներում
12.07.2022
ԱՄՆ-ում ծնված ու մեծացած 15-ամյա Լևոն Ալյանաքյանի նախաձեռնությամբ ու անմիջական աջակցությամբ անվճար գրատնակներ են տեղադրվել Վանաձորում(2 գրատնակ), Վահագնի, Դեբեդ, Օձուն և Դսեղ բնակավայրերում(մեկական):
Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում Լևոնին աջակցել է Լոռու մարզպետարանը:
Լևոնի նպատակն է աշխարհի շատ երկրներում գործող «Little Free Library»-ների մշակույթը տարածել նաև Հայաստանում՝ խրախուսելով գրքերի փոխանակումը և ընթերցանությունը։
Լևոնը հույս է հայտնում, որ համայնքների բնակիչների ջանքերով գրատնակները կհարստանան նորանոր գրքերով և կունենա շատ ընթերցողներ: