Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2022 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետարանից դրամական աջակցություն է ստացել 416 քաղաքացի, պարենային ապրանքների աջակցություն՝ 970 ընտանիք

06.07.2022

2022 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում մուտքագրվել է թվով 9874 փաստաթուղթ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն:
Հաշվետու ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով քաղաքացիների կողմից մարզպետարան մուտք է եղել շուրջ 2478 դիմում, բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում: Սահմանված կարգով և ժամկետներում պատասխանվել են բոլոր գրություններին: Դիմումների գերակշիռ մասը՝ 1549 դիմում, վերաբերվել է սոցիալական խնդիրներին, 507-ը՝ առողջապահական, 201-ը՝ կրթական, 178-ը՝ բնակարանային և կոմունալ, 43-ը՝ այլ բնույթի:
Մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովը քննում է քաղաքացիներից ստացված բոլոր դիմումները սոցիալական օժանդակության, դրամական աջակցության վերաբերյալ, կատարում կարիքների գնահատում: Ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա բավարարվում կամ մերժվում է դիմումը: 2022 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզպետարանից դրամական աջակցություն է ստացել 416 քաղաքացի:
Լոռու մարզպետարանի քարտուղարության պետ Սամվել Մակարյանի հավաստմամբ՝ այս տարի քաղաքացիների դիմումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 20 տոկոսով: Դիմումատուների թվի ավելացումը Ս. Մակարյանը կապում է 2022 թվականի 1-ին եռամսյակում մարզպետարանի և «Աստղիկ» բարեգործական կազմակերպության համագործակցության արդյունքում սննդի փաթեթների բաշխման ծրագրի իրականացման հետ. 970 ընտանիք պարենային ապրանքների աջակցություն է ստացել:
Մարզպետարանի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է «Mulberry» փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգով: Ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում համակարգով, ինչպես նաև այլ եղանակներով մուտքագրվել է 10392 պաշտոնական գրություն ՀՀ Նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովից, ՀՀ Վարչապետի աշխատակազմից, ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից, որոնց տրվել է համապատասխան ընթացք՝ սահմանված կարգի պահպանմամբ:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժնի միջոցով իրականացվում են նաև աշխատակազմի ծրագրատեխնիկական և համակարգչային տեխնիկական սպասարկումների, վարչական համալիրի շահագործման աշխատանքներ, աշխատակազմի գույքի ձեռքբերման, պահպանման, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38