Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակ համայնքում տեղի ունեցավ համայնքի ամառային առաջին զորակոչը

06.07.2022

Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։
Նրանց ճանապարհելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։
Նորակոչիկները Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանի օրհնությունը և օրհնված խաչեր ստացան՝ անփորձանք լինելու ու զինվորական ծառայությունը պատվով կատարելու մաղթանքով:
Գոռ Ասրյանն իր և մարզի ղեկավարի անունից նորակոչիկներին մաղթեց խաղաղ ծառայություն և բարի վերադարձ։
Սպիտակի մշակույթի տան սաներն իրենց կատարումներով հայրենասիրական ոգի և բարձր տրամադրություն փոխանցեցին զինակոչիկներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22