Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը ֆրանսիական կողմի հետ մի շարք համատեղ ծրագրեր կիրականացնի. Համաժողովն ամփոփեց իր աշխատանքները

01.07.2022

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակներում (http://lori.mtad.am/news/item/2022/06/30/NEWS1/) հուլիսի 30-ին շարունակվել են թեմատիկ աշխատանքները «Խելացի կայուն քաղաքներ», «Գյուղական զարգացում և գյուղատնտեսություն», «Զբոսաշրջություն» ուղղություններով և քննարկումներ են տարվել հայ-ֆրանսիական համագործակցեության ու մի շարք կարևոր թեմաների շուրջ՝ առողջապահություն և ֆրանկոֆոնիա, մասնագիտական կրթություն:
Լոռու մարզի պատվիրակությունը տարբեր հանդիպումների ընթացքում մի շարք ֆրանսիական կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ համագործակցելու առողջապահության և կրթության ոլորտներում՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանդիպում է տեղի ունեցել նաև ՄԱԿ-ի Հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Չիլինգարյանի հետ. առաջիկայում նոր նախագծերի շուրջ գործակցելու վերաբերյալ պայմանավորվածություներ են ձեռք բերվել:
Օրվա երկրորդ կեսին այցելություններ են կատարվել Թումո թվային ստեղծարար տեխնոլոգիաների արտադպրոցական կենտրոն, Լիոնի կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոն և Մետրոպոլիայի մեծ արշավների արահետի հատված:
Ուշ երեկոյան տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական փակման արարողություն:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել հաջորդ հայ-ֆրանսիական համաժողովն անցկացնել ՀՀ մարզերից մեկում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38