Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը շնորհակալագրով պարգևատրեց երիտասարդ բժիշկ-ռադիոլոգ Լուարա Նիկողոսյանին
24.06.2022
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Լուարա Նիկողոսյանին, ով օրերս «Որակի նշան» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ-ռադիոլոգ» մրցանակին։
Մարզի ղեկավարը մասնագիտական բարձր որակների և բարեխիղճ, անձնվեր աշխատանքի համար շնորհակալագիր հանձնեց բժշկուհուն, շնորհակալություն հայտնեց մարզի և բժշկական կենտրոնի անունը բարձր պահելու համար։
-Մեր երիտասարդ մասնագետների գրանցած հաջողությունները ոգևորիչ են մեզ համար։ Ավագ, փորձառու բժիշկներին փոխարինելու է գալիս արժանի սերունդ,- նշեց մարզի ղեկավարը։
Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ովքեր ևս շնորհավորանքի խոսքեր ասացին։
Երիտասարդ բժշկուհին շնորհակալություն հայտնեց ուշադրության և գնահատանքի համար՝ նշելով, որ այն ավելի է պարտավորեցնում կատարելագործվելու և նորանոր բարձունքներ նվաճելու: