Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մշակվում է Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման առաջիկա 5 տարիների ռազմավարությունը

24.06.2022

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները: Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված հանձնաժողովն այսօր հրավիրել էր քննարկում՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, համայնքապետարանների, զբոսաշրջության ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:
Հ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջության ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը կկազմակերպվի 4 փուլով. համայնքային պատասխանատուների օգնությամբ կկատարվի ռեսուրսների և հնարավորությունների գնահատում, համայնքները սեղմ ժամկետներում կներկայացնեն, թե ինչ վիճակում են իրենց համայնքների վարչական սահմաններում գտնվող պատմամշակութային կոթողները, հարակից տարածքները, ենթակառուցվածքները, սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունների բնույթն ու ցանկը, նաև՝ տեղեկատվություն այն մասին, թե իրենց բնակավայր եկող զբոսաշրջիկին հետաքրքրող և տարածաշրջանին բնորոշ ի՞նչ յուրահատուկ առաջարկ ունեն:
Լուրջ քննարկման առարկա կդառնան զբոսաշրջային ուղիների՝ համայնքային ենթակառուցվածքների մասով առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Ըստ ժամանակացույցի, հոկտեմբերի ամսին Լոռու մարզը կունենա առաջիկա 5 տարիների զբոսաշրջության ռազմավարության նախագիծը, որը մշակելուց հետո քննարկման կներկայացնի ավելի լայն շրջանակների:
Լոռու մարզպետի տեղակալ Հ. Ավետիսյանը, կարևորելով Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների մեկնարկը, նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի միջոցով նոր հնարավորություններ են բացվում համայնքների համար, որոնց դիմելով և միջոցները նպատակային օգտագործելով՝ համայնքները կարող են զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել դեպի իրենց համայնքներ: Փոխմարզպետը ներկաներին կոչ արեց համագործակցել, արդյունավետ աշխատել և իրենց ներդումն ունենալ մարզի ռազմավարության մշակման աշխատանքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38