Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային քննարկումներ՝ Մայր օրենքի բարեփոխումների վերաբերյալ
24.06.2022
Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը՝ սահմանադրական բարփոխումների հայեցակարգը, ապա նաև՝ Սահմանադրության փոփոխություների նախագիծը մշակելու նպատակով Լոռու մարզպետարանի հետ միասին նախաձեռնել էր քննարկում:
Քննարկումը վարում էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ Լուսինե Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն պետ Մհեր Խեչումյանը, Լոռու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի ՏԻՄ-երի, ՀԿ-ների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Կարևորելով հանրության կարծիքը՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ըստ աշխատանքային պլանի անցկացնում է հանրային մասնագիտական լայն քննարկումներ՝ իմանալու կա՞ արդյոք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն և ի՞նչ առաջարկներ ունի հանրությունը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 10-ը կկատարի ուսունասիրություններ, կհավաքագրի բոլոր կարծիքներն ու առաջարկությունները, վեր կհանի և կհամադրի առկա խնդիրները և վերջնական արդյունքում մշակված տեղեկատվությունը կներկայացնի սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկմանը:
Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետ Մհեր Խեչումյանը մեծապես կարևորեց Մայր օրենքի բարեփոխումների մասով՝ հանրության հետ լայն քննարկումներ սկսելու գործընթացը և նշեց, որ այն օգտակար կլինի բարեփոխումների հետագա ընթացքն ավելի սահուն և նպատակային անցկացնելու համար։