Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվեցին լավագույնները

21.06.2022

Այսօր Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Բուժաշխատողի օրվան: Մասնագիտական տոնի առթիվ մարզի գլխավոր կառույցում հյուրընկալվել էին մարզի առողջապահական հիմնարկների մի խումբ բուժաշխատողներ:
Մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից գնահատանքի ջերմ խոսքերի արժանացան մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները.
- Ձեր անսահման նվիրումը մեր հանրությունը տեսավ հատկապես համաճարակի դեմ պայքարում, ապա նաև 44-օրյա դաժան պատերազմի օրերին, երբ սեփական կյանքի գնով բազմաթիվ նվիրյալ բժիշկներ փրկեցին մեր զինվորների կյանքը: Հավերժ փա՛ռք ու խոնարհու՛մ նրանց հիշատակին: Այսօր էլ դուք ամենօրյա պայքար եք մղում ռազմի դաշտում վիրավորում ստացած մեր զինվորների լիարժեք ապաքինման համար: Ինձ իրավունք եմ վերապահում բոլոր լոռեցիների անունից երախտագիտություն հայտնելու յուրաքանչյուրիդ և առանձնահատուկ կերպով արժևորելու մեր մարզի այն բուժաշխատողների նվիրումն, ովքեր ամենօրյա իրենց աշխատանքով օգնում են մեր քաղաքացիներին, փրկում կյանքեր: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ,-ասաց մարզի ղեկավարը:
Առողջապահության ոլորտի նվիրյալներին ուղղված գնահատանքի և մեծարանքի ջերմ խոսքեր հնչեցրեց նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Լոռու մարզպետի որոշմամբ «Տարվա լավագույն բուժաշխատող» կոչումների արժանացան մի խումբ բուժաշխատողներ. 2022թ. «Ստացիոնարի լավագույն բժիշկ» կոչումը շնորհվեց «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Գագիկ Ղամբարյանին, «Երիտասարդ լավագույն բժիշկ» կոչումը՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Սարգիս Հովակիմյանին, «Պոլիկլինիկական լավագույն բժիշկ» կոչումը՝ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Նունե Պետրոսյանին, «Գյուղական ամբուլատորիայի լավագույն բժիշկ» կոչումը՝ «Վահագնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ Արմինե Գալստյանին, «Առողջապահության բնագավառում մեծ ներդրում ունեցող բժիշկ»՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժիշկ Սվետլանա Մեսրոպյանին, «Ստացիոնարի լավագույն բուժքույր» կոչումը՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Գայանե Միկոյանին, «Պոլիկլինիկական լավագույն բուժքույր» կոչումը՝ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Գոհար Սահակյանին, «Լավագույն բարեգործական կազմակերպություն» կոչումը՝ «Ազնավուր» հիմնադրամին:
Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Արտյոմ Ներսիսյանը(«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վնասվածքաբան), Նելլի Միրզոյանը(«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձ-գինեկոլոգ), Ազգուշ Պողոսյանը («Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձուհի), Մարտիրոս Մադոյանը («Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ), Արայիկ Փիլոյանը («Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ),Արամ Աթոյանը («Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ռենտգենոլոգ),Նարինե Քալաշյանը («Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուռուցքաբան), Սերոբ Նազարեթյանը («Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մաշկավեներաբան),Արտակ Քալաշյանը («Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբույժ),Արմինե Աբելյանը («Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ-սոնոգրաֆիստ),Մետաքսե Հակոբյանը («Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտ), Լուսինե Գևորգյանը («Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Լոռի» մասնաճյուղի համաճարակաբան), Կարինե Անտոնյանը («Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի մանկաբույժ), Աննա Դերձյանը («Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի թերապևտ), Գայանե Հենրիկի Մովսիսյանը («Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի մանկաբույժ), Սիլվա Նազարյանը («Նորմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն), Կարեն Ադամյանը («Լոռիմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն), Արմեն Հակոբյանը («Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ի ավագ բուժակ), Արմինե Ղաբուզյանը(«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր), Անահիտ Հակոբյանը («Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր), Լիլիթ Ղուկասյանը («Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ի բուժքույր), Պարգև Թորոսյանը («Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի թերապևտ), Գայանե Սարոյանը(«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բուժքույր),Արմինե Առուստամյանը («Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բուժքույր), Գոհար Խաչատրյանը («Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բուժքույր), Կարինե Գրիգորյանը («Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բուժքույր) Անահիտ Փահլևանյանը(«Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույր):
Լոռու մարզի առողջապահական աշխատողների արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանի կողմից նրանց հանձնվեցին նաև նվերներ:
Մարզի բուժաշխատողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակազմին գնահատանքի և մշտապես աջակցության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38