Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարիտասը Լոռու մարզում համայնքային զարգացման նոր ծրագիր է մեկնարկում

13.06.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և ԲՀԿ-ի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել կազմակերպության կողմից առաջիկայում նախատեսված սոցիալ-տնտեսական նշանակության նոր ծրագիրը, որը կիրականացվի Լոռու մարզի սահմանամերձ համայնքներից մեկում: Քննարկմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի համապատասխան վարչությունների ղեկավարներն ու ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Մարզի ղեկավարը կարևորեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գործունեությունը Լոռու մարզում, պատրաստակամություն հայտնեց՝ շարունակել համագործակցությունը և աջակցել նախատեսվող առաջիկա ծրագրերի իրականացման աշխատանքներին: Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ մարզում մինչ այժմ իրականացրած ծրագրերի և նոր նախաձեռնությունների համար, ընդգծելով, որ նման ծրագրերն օգնում են համայնքներին կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ լուծել և տալ նրանց զարգացման նոր հնարավորություններ։
Զ. Աղանյանը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանի աշխատակազմին՝ արդյունավետ և սերտ համագործակցության համար, նշելով որ կազմակերպությունը Լոռու մարզում շարունակում է երեխաների սոցիալական պաշտպանության, տնտեսական զարգացման, հաշմանդամների, տարեցների, միգրացիայի և ինտեգրացիայի ոլորտներում բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացնել: Մարզի միավորված համայնքներում նաև բիզնեսի, ՏԻՄ-երի, ՀԿ-ների աջակցման նախագծեր են կյանքի կոչվել, տրամադրվել են միջոլորտային համագործակցության դրամաշնորհներ: Կարիտասն աշխատել է Լոռի Բերդ, Օձուն, Գյուլագարակ, Ախթալա, Փոքր Այրում համայնքներում: Այժմ կազմակերպությունը, նոր նախաձեռնության շրջանակներում, կընտրի մեկ խոշորացված համայնք, ակտիվորեն կաշխատի ՏԻՄ-ի, ՀԿ-ների, ՄՍԾ-ների, բնակչության, համայնքում գործող բիզնեսների հետ՝ կարողությունների զարգացման և սոցիալական պատասխանատվության բարձրացման նպատակով և կֆինանսավորի երկու դրամաշնորհային ծրագիր տվյալ համայնքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38