Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մեծ հաղթանակի դեմքերը»․ ցուցահանդես Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ

13.06.2022

Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, ովքեր պայքարել են հանուն հաղթանակի՝ պատերազմի դաշտում ու թիկունքում: Նախագիծը կյանքի է կոչել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում ռուսական տունը)։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը, վետերաններ, մշակույթի գործիչներ և հետաքրքրված անձինք։
Մարզպետի տեղակալը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց վետերաններին, նշելով, որ նրանց շնորհիվ է մեր հայրենիքը կանգուն մնացել։
- Շնորհակալ ենք մեր վետերաններին կատարած յուրաքանչյուր սխրագործության համար։ Այս ցուցահանդեսը հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու մեր պապերի սխրանքը՝ այդպիսով հայրենասիրությամբ դաստիարակելով նաև մեր որդիներին։
Ֆոտոցուցահանդեսին ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների լուսանկարները: Նախագծի հեղինակ Տաթև Մնացականյանը եղել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ լուսանկարելով Հայրենական մեծ պատերազմի 110 վետերաններին: Նկարներում պատկերված հերոսներից ոմանք արդեն չկան: Նախագիծն իրականացվում է Երևանում Ռուսական տան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22