Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկել են համատեղ իրականացված և համագործակցության հետագա ծրագրերը
13.06.2022
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի անդամներին, մարզի բժշկական հաստատությունների և մանկապարտեզների ղեկավարներին։ Հանդիպմանը քննարկվել են գրասենյակի հետ նախորդ երկու տարիներին համատեղ իրականացված ծրագրերը, որոնց շրջանակում մարզի մանկապարտեզներին, բժշկական կենտրոններին ու համաբուժարաններին տրամադրվել է գույք, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանում՝ սատուրոմետրեր և ինֆրակարմիր ջերմաչափեր։ Լոռու մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել համագործակցության և, հատկապես, համավարակի շրջանում ցուցաբերված աջակցության համար։ Ներկաները քննարկել են նաև համագործակցության հետագա ծրագրերը: