Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը կավարտվի այս տարի
10.06.2022
Հիմնանորոգման ընթացքում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 154+000-կմ176+900 հատվածը։
22.9 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր համայնքներով և հասնում մինչև Միխայլովկա բնակավայր։
Ստեփանավան համայնքում ասֆալտապատումն ընթացքում է, այստեղ կատարվում են նաև կամրջի նորոգման աշխատանքներ։ Կառուցվել է ջրագիծ և կոյուղի։
Տաշիր համայնքում իրականացվում են ավտոճանապարհի ծածկի քանդման և մայթերի կառուցման աշխատանքներ։ Որոշ հատվածներում կատարվում է ասֆալտապատում։
Շինարարությունն իրականացվում է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ի կողմից, տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ի։
Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։
Հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին, կավարտվի 2022 ընթացքում։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ