Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց գեղանկարիչ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գոռ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

10.06.2022

 Այսօր Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս, գեղանկարիչ Գոռ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, հերոսի հարազատները, հարազատ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, հյուրեր:
Գոռ Հակոբյանը ծնունդով Ալավերդի քաղաքից էր, ծառայել է սահմանապահ զորքերում և ընկել թշնամու գնդակից վերջին պատերազմի ընթացքում:
Հիշատակի միջոցառմանը ներկայացվեցին հերոսի մասնագիտական ձեռքբերումները, մարդկային որակները, իսկ նրա մտերիմները պատմեցին դրվագներ մարտական սխրանքներից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22