Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
10.06.2022
«Ուլյանովսկը-մշակութային մայրաքաղաք» ֆոնդն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աշխարհի ավելի քան 30 երկրների հետ: 2016 թվականից Ուլյանովսկը որպես կրեատիվ քաղաք ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմում: Մարզում այս տարի իրականացվում են սոցիալ-մշակութային մեծածավալ նախագծեր: Ուլյանովսկի շրջանը հյուրընկալում է պաշտոնական պատվիրակությունների:
Այս կապակցությամբ ՀՀ-ում գործունեություն ծավալող, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, ստեղծագործական ընկերությունները, քաղհասարակության ներկայացուցիչները հրավիրվում են մասնակից դառնալու նախաձեռնությանը և իրականացնելու համատեղ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Ուլյանովսկում հայկակայն մշակույթի զարգացմանը: Դիտարկվում են նաև լուսանկարչական աշխատանքների, գեղանկարների ցուցադրություններ, ստեղծագործական մաստեր-կլասս հանդիպումներ, կինոցուցադրություններ և այլն:
Տեղեկացնում ենք նաև, որ 2022 թվականին Ուլյանովսկում նախատեսված են հետևյալ միջազգային միջոցառումները.
հունիս-նոյեմբեր ամիսներին կմեկնարկի Դիվանագիտության դպրոցը՝ առցանց միանալու հնարավորությամբ,
հուլիս-նոյեմբեր ամիսներին տեղի կունենա ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ կրեատիվ քաղաքների «Արարենք միասին» խորագրով առցանց հանդիպում:
2022 թվականին նախատեսվում է նաև լուսանկարչական ցուցահանդես՝ «Ուլյանովսկ- Ռուսաստանի հոգին» խորագրով:
Հետաքրքրվող անձինք կարող են դիմել ծրագրի կոորդիանատոր Կովելա Դիանա Շամիլևնային ներքոնշյալ կոնտակտային տվյալներով՝
geroj_diana@mail.ru, Whats app, Viber +7-902-582-0171