Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

02.06.2022

Սիրելի՛ շրջանավարտներ,
շնորհավորում եմ բոլորիդ Վերջին զանգի՝ այս հիշարժան օրվա կապակցությամբ:
Այս ուսումնական տարում Լոռու մարզում աշակերտական նստարանին հրաժեշտ է տալիս 1629 շրջանավարտ, 9-րդ դասարանն ավարտում է 4216 աշակերտ:
Ձեզ համար, սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի նոր հորիզոններ են բացվելու և դուք մուտք եք գործելու առավել պատասխանատու մի շրջան, երբ որոշումների կայացումը կանխորոշելու է ձեր հասուն կյանքի հետագա ուղին: Ուստի մաղթում եմ ձեզ, որ լինեք առավել ուշիմ, խելացի, հաստաատակամ ու սկզբունքային:
Մաղթում եմ, որ հաջողություններ ունենաք ձեր բարի նախաձեռնություններում, հասնենք մեծ բարձունքների և մշտապես առաջնորդվեք լավ մարդ, պատասխանատու քաղաքացի, հայրենիքի նկատմամբ անսահման սիրով տոգորված անձ, լավ զավակ, ընկեր, փայլուն մասնագետ լինելու բարձր գիտակցությամբ և ձեր բոլոր նպատակադրված քայլերն իրականացնեք հանուն այդ բարձրագույն արժեքների:
Օրը բազմաթիվ հուզառատ պահեր է պարգևելու ոչ միայն ձեզ, այլև ձեր ծնողներին, տատիկ-պապիկներին, հարազատներին: Մաղթում եմ, որ այս հուզումնալի ակնթարթները սրտում կրեք ու պահպանեք ողջ կյանքի ընթացքում, որ պահպանեք հոգու այն մաքրությունն ու անաղարտությունը, որ ունեք այսօր, լինեք երազող, հավատաք լավագույն գալիքին և երբեք չընկճվեք ոչ մի դժվարությունից:
Եղե՛ք երջանիկ:
Շնորհավո՛ր Վերջին զանգ:
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38