Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Կյանքի ուժը» համերգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին
02.06.2022
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Արփի» հասարակական կազմակերպությունը Intra Mental Health Center-ի հետ միասին կազմակերպել էր «Կյանքի ուժը» խորագրով համերգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին:
Ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, այլ հրավիրված անձինք։
Երգերի կատարումներով հանդես եկան 44-օրյա պատեզմին մասնակցած տղաները և նրանց հարազատները, ՀՊՄՀ-ի ազգային նվագարանների համույթը, հայտնի երգիչներ, արտիստներ։
44-օրյա պատերազմի մասնակիցներին, զոհերի ընտանիքներին և վիրավոր զինվորներին ցուցաբերած աջակցության, հոգատարության ու ազգանվեր գործունեության համար Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը շնորհակալագիր հանձնեց ՀԿ-ի հիմնադիր Սոֆիկ Մինասյանին։ Տ. Հովսեփյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ մարզպետարանը մշտապես պատրաստ է աջակցելու նման ողջունելի նախաձեռնություններին՝ հույս հայտնելով, որ նման միջոցառումներ ավելի հաճախ կկազմակերպվեն։
Համերգից հետո Վանաձորի պանթեոնում Գուգարաց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: