Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրեր հայրենիքի պաշտպանության գործին անձնվիրաբար մասնակցելու համար

30.05.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոցի զինղեկ Վոլոդյա Հարությունյանին, Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Դանիել Սիմոյանին, Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի զինղեկ Արթուր Մարդանյանին, ովքեր մասնակցել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին:
Մարզի ղեկավարը երախտագիտության և խոնարհումի խոսք հնչեցրեց՝ ուղղված պատերազմի ընթացքում հերոսաբար մարտնչած բոլոր զինվորներին, հերոսաբար նահատակված քաջերին:
-Մեր զինվորները, այդ թվում նաև դուք, 44 օր հերոսաբար մարտնչել եք միաժամանակ մի քանի պետությունների դեմ և ձախողել թշնամու նպատակը՝ մի քանի օրում տիրել ամբողջ Արցախին: Փա՛ռք մեր քաջերին: Այսօր թեև Արցախը վիրավոր է, սակայն կանգուն, և մեր առաջնային նպատակը պետք է լինի հզորանալ և հզորացնել մեր տնտեսությունը, բանակը, որպեսզի այլևս ոչ մեկի մտքով չանցնի խաթարելու մեր անդորրը,-ասաց Ա. Խաչատրյանը՝ նշելով նաև, որ ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության օրակարգը հնարավորություն կտա իրագործելու այս նպատակը:
Ուսուցիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին գնահատանքի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38