Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի առաջին հանրապետության օրը նշվեց Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող հուշակոթողի մոտ

30.05.2022

 

Հայաստանի առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնակատարությունն այս տարի ևս Վանաձորում համախմբել էր բազմաթիվ վանաձորցիների, հյուրերի:
Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող հուշակոթողի մոտ՝ Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքում, կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավորներ, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:
Բացման խոսքից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Հանրապետական մաղթանք հղեց, օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդը՝ ի հիշատակ Ղարաքիլիսայի հերոսամարտի նահատակների:
Ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեց Հ. Մաթևոսյանը.
- Փա՛ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի փրկության, պայքարել են հանուն պետականության: Ինձ համար մեծ պատիվ է այս նշանակալի օրը գտնվել այս խորհրդանշական վայրում, հարգանքի տուրք մատուցել Ղարաքիլիսայի ճակատարամարտում ընկածների հիշատակին:Հաղթանակի ու հզոր պետության գրավականը միասնությունը, կամքը և հավատն են, ուստի պետք է միասնական լինենք և հավատանք մեր երկրի լավագույն ապագային,-ասաց փոխվարչապետը:
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը պատմական անդրադարձ կատարեց 1918թ. հերոսամարտերին.
-Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի առջև բացեցին նոր կյանքի պայծառ հորիզոններ, մեր ազգի համար դարձան աստեղային պահ, քանզի հայերը միակամ էին ու միասնական,-ասաց պատգամավորը:
Ներկաները ծաղկեպսակներ տեղադրեցին և ծաղիկների խոնարհեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի հուշակոթողին:
Միջոցառման ընթացքում հնչում էին գեղարվեստական կատարումներ: Երգերի կատարումներով հանդես եկավ «Հորովել» համույթը, մեներգիչներ Արմեն Ներսիսյանը, Ստեփան Դալլաքայնը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38