Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սիրողական խճուղավազքի մարզային առաջնությունները կայացան

30.05.2022

ՀՀ Լոռու մարզպետարանը մայիսի 24-ին Մարգահովիտ - Լերմոնտովո ճանապարահատվածում, 26-ին և 27-ին համապատասխանաբար Սպիտակի շրջանաձև խաչմերուկ - Արևաշող տանող ճանապարհին և Ստեփանավանի Ամենափրկիչ մատուռ – Լճեր տանող ճանապարհին կազմակերպել էր սուբվենցիոն ծրագրերով կառուցված կամ հիմնանորոգված ճանապարհներին ու մայրուղիներին սիրողական խճուղավազքի մրցաշարի առաջնության մարզային մրցումներ:
Մարգահովիտ - Լերմոնտովո ճանապարահատվածում կայացած մրցմանը մասնակցում էին Գուգարքի տարածաշրջանի դպրոցներից 81 տղա և 42 աղջիկ: Հաղթող և մրցանակակիր դարձան.
տղաներ՝
1.Դալլաքյան Լյուդվիգ՝ Շահումյանի միջնակարգ դպրոց,
2.Կոծինյան Գեղամ՝ Մարգահովիտի միջնակարգ դպրոց,
3.Սարդարյան Սամվել՝ Մարգահովիտի միջնակարգ դպրոց,
աղջիկներ՝
1. Մողադան Հեդի՝ Մարգահովիտի միջնակարգ դպրոց,
2. Սարդարյան Միլենա՝ Մարգահովիտի միջնակարգ դպրոց,
3. Սահակյան Սուսաննա Մարգահովիտի միջնակարգ դպրոց:
Հանդիսավոր պայմաններում կատարվեց նաև «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2022» ֆուտզալի պատանիների մրցույթում պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրած մարգահովիտի միջնակարգ դպրոցի հավաքական թիմի պարգևատրումը:
Սպիտակի շրջանաձև խաչմերուկ - Արևաշող տանող ճանապարհին Սպիտակի տարածաշրջանի դպրոցներից մասնակցեցին 93 տղա 39 աղջիկ: Հաղթող և մրցանակակիր դարձան.
տղաներ՝
1.Պապիկյան Էրիկ Սպիտակի թիվ 1 հիմն. դպրոց,
2.Համբարյան Հայկ Սպիտակի թիվ 1 հիմն. դպրոց,
3.Մելքոնյան Սանասար Սպիտակի թիվ 4 հիմն. դպրոց,
աղջիկներ՝
4. Շիրոյան Ռուզաննա Սպիտակի թիվ 4 հիմն. դպրոց,
5. Մանուկյան Նարինե Արևաշողի միջնակարգ դպրոց,
6. Քոչարյան Միլենա Սպիտակի թիվ 4 հիմն. դպրոց:
Ստեփանավանի Ամենափրկիչ մատուռ – Լճեր տանող ճանապարհին Ստեփանավանի տարածաշրջանի դպրոցներից մասնակցեցին 95 տղա 53 աղջիկ: Հաղթող և մրցանակակիր դարձան.
տղաներ՝
1.Կարապետյան Սեյրան Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոց,
2. Անանյան Վարուժան Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոց,
3. Սահակյան Արմեն Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոց,
աղջիկներ՝
7. Հարությունյան Լիանա Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց,
8. Վարդանյան Գրետա Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց,
9. Զաքարյան Մոնիկա Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց:
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրեցին կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը մրցումների գլխավոր մրցավար, Վանաձոր աթլետիկայի մարզադպրոցի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Վեքիլյանը:
ՀՀ Լոռու մարզպետարանը շնորհակալություն հայտնեց պարեկային ծառայությանը, շտապ օգնության բուժանձնակազմերին և մրցավարներին՝ մրցումներին պատշաճ հսկողություն ապահովելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22