Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դուք սրբորեն ու անձնուրացաբար պահպանում եք մեր պատմության մասունքները, մշակույթի գանձերը». մարզի ղեկավարը հյուրընկալել էր թանգարանային գործի նվիրյալներին

27.05.2022


Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր Լոռու մարզի թանգարանների մի խումբ աշխատակիցների՝ Թանգարանների օրվա առթիվ անձամբ շնորհավորելու և նրանց կատարած անձնվեր ու անշահախնդիր աշխատանքն արժևորելու նպատակով:
Թանգարանային արժեքների պահպանման, թանգարանների զարգացման և հանրահռչակման գործում ունեցած մեծ ներդրման համար Արամ Խաչատրյանը բարեմաթանքի և գնահատանքի ջերմ խոսքեր հղեց ու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց Ալավերդու Միկոյան եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Հայկանուշ Աղբալյանին, Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի թանգարանային բաժնի վարիչ Տաթևիկ Գագինյանին, ֆոնդապահ Անահիտ Սարգսյանին, Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ֆոնդապահ Վերիչկա Աղաջանյանին, Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի փոխտնօրեն Ջիվան Սարգսյանին, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի գրադարանավար Գայանե Հարությունյանին, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի հսկիչ Գայանե Գևորգյանին:
- Դուք սրբորեն ու անձնուրացաբար եք կատարում ձեզ վերապահված պարտավորությունները, պահպանում եք մեր պատմության մասունքները, մշակույթի գանձերը և դրանք անձեռնմխելի կերպով փոխանցում գալիք սերունդներին: Հայաստանը, այդ թվում և Լոռու մարզը թանգարանների պակաս չի զգում: Թանգարանները վկայություններ են մեր հարուստ պատմության, դարավոր ու անկրկնելի մշակույթի մասին,-ասաց Ա. Խաչատրյանը:
Շնորհավորանքի խոսքեր հնչեցրեցին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Շնորհակալություն հայտնելով իրենց աշխատանքը բարձր գնահատականի արժանացնելու համար՝ թանգարանային գործի նվիրյալները մարզի ղեկավարին հրավիրեցին աշխատակազմով առաջիկա օրերին այցելել իրենց հյուրընկալ օջախներ, ինչն էլ արժանացավ Ա. Խաչատրյանի հավանությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38