Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների հետ
19.05.2022
Այսօր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանի մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում:
Նիստը վարում էր մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի առողջապահական ոլորտում առկա առաջնահերթ խնդիրներին, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հետազոտությունների ընթացիկ հարցերին, կորոնավիուսի և գրիպի դեմ պատվաստումների, սքրինինգային հետազոտությունների ընթացքին, կարգապահական և մի շարք այլ խնդիրների։ Ներկայացվեց մարզում կորոնավիրուսային պատվաստումների գործընթացի դինամիկան: Մարզում պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել է բնակչության 45 տոկոսը, երկրորդ դեղաչափ՝ 41 տոկոսը։ Ցուցանիշները չեն գոհացնում. մարզային իշխանության ներկայացուցիչները պատասխանատուներին հորդորեցին առավել հետևողական աշխատանքներ իրականացնել ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:
Կարևորվեց ոչ միայն բուժծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությունը, այլև պատշաճ և հոգատար վերաբերմունքը ազգաբնակչության նկատմամբ:
Մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին իրենց հուզող ոլորտային հարցերը: Առաջարկվեցին լուծման ուղիներ: