Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտ մարզաձևի հանրապետական եզրափակիչ փուլում Լոռու մարզի թիմը գրավել է երկրորդ պատվավոր տեղը
19.05.2022
![](http://lori.mtad.am/files/n_pics/31940_s.jpg)
Մայիսի 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանցիների «Սպարտակիադա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլը՝ հնգամարտ մարզաձևից: Լոռեցիները մրցավայր էին մեկնել Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի մարզիչ Ակսել Հակոբյանի ղեկավարությամբ: Անզիջում պայքարից հետո մեր հավաքական թիմը, մի փոքր զիջելով Շիրակի մարզի թիմին, գրավեց պատվավոր երկրորդ տեղը: Երրորդ տեղ գրավեց Արցախի Հանրապետության հավաքական թիմը: