Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզետն ընդունեց լիբանանահայ գործարար Ռուբեն Բասմաջյանին
16.05.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավեստիսյանն այսօր ընդունեց լիբանանահայ գործարար, Լիբանանի Սեն Ժոզեֆ համալսարանի արևելյան գրադարանի փոխտնօրեն, գրատան հին ձեռագրերի պատասխանատու Ռուբեն Բասմաջյանին, ով ավելի քան 40 տարի Լիբանանում զբաղվել է նաև հրատարակչական գործունեությամբ՝ ունենալով սեփական տպագրատուն: Ցավոք, տպարանը հուժկու պայթյունի հետևանքով ավիրվել է:
Ռ. Բասմաջյանը փոխմարզպետին հայտնեց, որ ցանկանում է ապրել և գործունեություն ծավալել հայրենիքում, և եթե իր ծրագրերն իրականություն դառնան, ապա մտադիր է կրթական և տպագրական ծառայություններ հիմնել Վանաձորում և այստեղ տեղափոխել նաև ընտանիքը:
Հ. Ավետիսյանը ողջունեց լիբանանահայ գործարարի հայրենիք վերադառնալու, աշխատանքային գործունեությունն այստեղ շարունակելու որոշումը:
- Եթե ուզում եք մնալ, աշխատել և ստեղծագործել մեզ մոտ, մենք միանշանակ ուրախ ենք: Պատրաստ ենք աջակցելու և օժանդակելու մեր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում, - ասաց Հ. Ավետիսյանը: