Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում անցկացվեց հանրակրթական դպրոցների 4-6–րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլը

12.05.2022

«Հայաստան» ՄՀԿ Վանաձորի մասնաճյուղի մարզադահլիճում անցկացվեց ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-6–րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հաղթող թիմերը:
Մրցումներին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանը, նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Մարզի ղեկավարը և Կարեն Գիլոյանն իրենց բարեմաղթանքի խոսքերը հղեցին մասանակից և հաղթող թիմերին՝ կարևորելով նմանատիպ միջոցառումները հատկապես առողջ ապրելակերպի մասսայականացման տեսանկյունից: Երեխաներին մաղթեցին հաջողություններ, նորանոր մարզական նվաճումներ:
Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 131 հիմնական դպրոցի և Արարատի մարզի Վանաշեն համայնքի միջնակարգ դպրոցների թիմերը: Հաղթող ճանաչվեց Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։
Հաղթող և մրցանակակիր թիմերին մեդալներով, գավաթներով, և դրամական պարգևներով պարգևատրեցին մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, Դավիթ Բաղումյանը:
4-12-րդ տեղեր զբաղզեցրած թիմերը պարգևատրվեցին շնորհակալագրերով և մարզական գույքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38