Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային իրազեկման հանդիպում՝ Ալավերդի համայնքում

12.05.2022

Ալավերդի համայնքում հանրային իրազեկման հանդիպում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։
Իրազեկման հանդիպումն անց էին կացնում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Մասնակցում էին համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչները, շահագրգիռ քաղաքացիներ:
Ներկաների ուշադրությանը ներկայացվեցին օրենքներում նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև հնչեցին ներկաների կողմից առաջադրված հարցերի պատասխանները։
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների համաձայն կրկին նախատեսվում է խոշորացնել Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն խոշորացված համայնքները՝ Ալավերդի կենտրոնով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38