Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրեր և պատվոգրեր հայրենիքի պաշտպանության գործին անձնվիրաբար մասնակցելու համար

11.05.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր Լոռու մարզի դպրոցների այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք։ Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին հայրենասեր սերունդների կրթման, դաստիարակման և պատերազմի օրերին անձնվիրաբար պայքարելու համար։
-Դուք ձեր օրինակով եք արիության ու հայրենասիրության դասեր տվել սերունդներին։ Հանուն նրանց պետք է զորանանք ու աշխարհին ներկայանանք՝ որպես տնտեսապես ուժեղ երկիր,- ասաց նա։
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության գործին անձնվիրաբար մասնակցելու համար մարզի ղեկավարի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին մի շարք դպրոցների զինղեկների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների և այլ աշխատակիցների։ Մի խումբ զինղեկների ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ մարտական գործողություններին մասնակցելու և թիկունքային ապահովման խնդիրներին աջակցություն ցուցաբերելու, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրում ունենալու համար պատվոգրեր հանձնվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Պարգևատրվող ուսուցիչներն իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին ՀՀ ՊՆ-ին, Լոռու մարզպետարանին գնահատանքի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38