Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պատերազմի վետերան 97-ամյա Սուրեն Պապիկյանը պարգևատրվեց մարզպետի շնորհավորագրով

09.05.2022

Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իր մեծ ներդրումն է ունեցել հայ ժողովուրդը։ Հայորդիներից շատերն են ընկել հերոսի մահով, շատերն էլ տուն են դարձել՝ շենացրել իրենց օջախը, սերունդներ կրթել իրենց հերոսական կերպարով։ Այսօր, ցավոք, Հայրենական պատերազմի մասնակիցներից քչերն են կենդանի։ Նրանց շարքերը տարեցտարի նոսրանում են։ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում է բնակվում պատերազմի վետերան, 97-ամյա Սուրեն Պապիկյանը, ով նաև այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը։
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և խորհրդական Տիգրան Հովսեփանը հյուրընկալվեցին հոբելյարի ընտանիքում։Շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեցին մարզպետ Արամ Խաչատրյանի և իրենց անունից։Ծաղիկներ ու շնորհավորագիր հանձնեցին,մաղթեցին առողջություն ու երկար տարիների կյանք։
Սուրեն Պապիկյանն էլ իր օրհնությունը հղեց՝ թող աշխարհում երբեք պատերազմներ չլինեն, սերունդները մեծանան խաղաղ երկնքի տակ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22