Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ (ՊՀԾ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

26.04.2022

ՊՀԾ-ն հնարավորություն է ստեղծում օժանդակել սննդի արտադրության ոլորտում գործող շուրջ 30 փոքր ձեռնարկությունների՝ տրամադրելով 30% սուբսիդավորում արևային կայաններ տեղադրելու համար, որը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին։
Արևային կայան ստացող փոքր ձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արևային կայանի արժեքի ընդամենը 10%-ը: Արժեքի մնացած 60%-ը փոքր ձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում:
Ծրագրի ընտրության չափանիշների մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ՝ https://bit.ly/3vBCiip
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմում հետևյալ հղումով՝ https://enketo.moda.wfp.org/x/usPfqNah
Դիմումները բաց կլինեն 2022 թ․ ապրիլի 25-ից մինչև 2022թ․-ի մայիսի 20-ը, ժամը 18:00:
Հաջողակ դիմորդները կտեղեկացվեն ՊՀԾ-ի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38