Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում
25.04.2022
Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 107-ամյա տարելիցի օրը, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների:
Պատարագիչն էր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը։
Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և բազմաթիվ հավատացյալներ։
Պատարագի ավարտին Սրբազան Հոր հանդիսապետությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում կատարվեց նահատակների բարեխոսական կարգ:
Ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց Ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողին։