Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հողերի պարարտացման և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ՝ նորարարական մեթոդով

21.04.2022

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ SKYAGRO ընկերությունը հողերի պարարտացման և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ է իրականացրել Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Ամրակից և Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրերում։ Աշխատանքներին հետևել են Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը և գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը:
Ընկերությունը նորարարական մեթոդով նշյալ ծառայությունները մատուցում է օդային սրսկման միջոցով՝ օգտագործելով դրոններ: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, այն ակնհայտ առավելություններ ունի ավանդական մեթոդների համեմատությամբ: Նորագույն ագրոդրոններն ունեն ժամում 10-15 հա
արտադրողականություն, իսկ մեծ տարածքների վրա դրանք
հնարավորություն ունեն մեկ կառավարման վահանակից աշխատելու 4-5
լրակազմով: Չեն վնասում մշակաբույսերը, ինչպես նաև բացառում են
աշխատակիցների վնասումը պեստիցիդներից: Առավելագույն փոշիացման շնորհիվ ապահովում են առավելագույն արդյունք, նվազում է օգտագործվող
ջրի ծավալը:
Աշխատանքները կարող են կատարվել ամենատարբեր եղանակային և լանդշաֆթային պայմաններում և այլն։
Ա. Թումանյանի տեղեկացմամբ, միջոցառումն իրականացվել է փորձնական նպատակով և հաջող արդյունքների դեպքում այն կառաջարկվի նաև մյուս համայնքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38