Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քրիստոս հարյավ ի մեռելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Ձեզ և մեզ մեծ ավետիս
18.04.2022
Կիրակի առավոտյան թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ պատարագին ներկա էին մարզպետարանի պաշտոնյաներ։ Պատարագին մասնակցում էին նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հավատացյալներ։
Սրբազան հայրն ընթերցեց Հայոց Հայրապետի զատկական պատգամը, ապա իր օրհնության խոսքն ու պատգամը ուղղեց ներկաներին, Սուրբ Հարության ավետիսով շնորհավորեց մարզային և քաղաքային իշխանություններին, խաչքավորներին, մշտապես հայ եկեղեցու կողքին գտնվող և աջակցող բարերարներին, հավատացյալ ժողովրդին։