Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 30-ին՝ համապետական շաբաթօրյակ
15.04.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մասնակցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպված խորհրդակցությանը՝ նվիրված ապրիլի 30-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակին։
Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել հանրապետության տարածքում սանիտարական մաքրության բարձր մակարդակ` աղբից մաքրելով ՀՀ բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները։ Մաքրման աշխատանքներ կիրականացվեն սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում, հատուկ պահպանվող տարածքներում, ջրային համակարգերի տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում և այլն:
Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։