Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեց ավարտական և ընդունելության քննությունների կարգը
14.04.2022
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դպրոցների ավարտական և բուհերի ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մարզային շրջայցերի միջոցով դպրոցների տնօրեններին տեղեկացնում են միասնական և կենտրոնացված քննական կարգում կատարված փոփոխությունները։
ԳԹԿ-ի քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանն այդ նպատակով այսօր Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում էր՝ մարզի դպրոցների տնօրեններին ներկայացնելու պետական ավարտական քննությունների նոր չափորոշիչները և ընդունելության քննությունների կարգը։ Հանդիպման մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները։
Է․ Սանթրոսյանը տեղեկացրեց, որ բուհերի ընդունելության հայտագրումն իրականացվելու է «մեկ բուհի մեկ մասնագիտություն»` սկզբունքով: Ընդունելության հայտագրումներն սկսվել են․ բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողները պարտադիր պետք է ապրիլի 15-ից մայիսի 10-ը ներառյալ հայտագրվեն։ Այս տարի բոլոր մասնագիտությունների գծով, ըստ նոր կարգի, դիմորդը հանձնելու է 2 քննություն։ Ներկայացնելով նոր կարգով նախատեսված հիմնական փոփոխությունները(նոր կարգի մասին առավել մանրամասն՝ այստեղ https://drive.google.com/file/d/1A-bapxxzh5Bqocye4QZ0ezcFsbXi5KaA/view?usp=sharing )՝ ԳԹԿ ներկայացուցիչը նշեց, որ 2023 թվականից բոլոր դիմորդները կարող են քննություն հանձնել 1 ուսումնական տարվա ընթացքում 2 անգամ՝ հունվար և հունիս ամիսներին։ Այս գործընթացքը հնարավորություն է տալիս դիմորդին տարվա մեջ 2 անգամ ստուգել իր գիտելիքները։
Կենտրոնացված քննություններին անդրադառնալով՝ ԳԹԿ ներկայացուցիչը նշեց, որ գիտելիքների ստուգ¬ման, պետական ավարտական քննությունները նոր կարգի համաձայն վերահսկվելու են բավականին խիստ։ Քննական կենտրոնների ցանկը հաստատված է։
Նա նաև պատասխանեց ներկաների հարցերին։