Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ իրազեկում է իրականացվել ևս 6 խոշորոցված համայնքներում
12.04.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը մարտի 29-ից մեկնարկել է այցելությունները մարզի համայնքներ՝ շահառուների շրջանում գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու նպատակով՝ շահառուների խմբերի ընդլայնման նպատակով։
Նախորդ շաբաթ աշխատանքային խումբը Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի գլխավորությամբ եղել է նաև Օձուն, Ալավերդի, Լոռի Բերդ, Գյուլագարակ, Փամբակ, Թումանյան խոշորացված համայնքներում՝ հանդիպումներ ունենալով համայնքների բնակավայրերի բնակիչների հետ։
Համայնքներում իրականացված հանդիպումների ընթացքում վարչության գյուղատնտեսության բաժնի աշխատակիցները հանգամանորեն տեղեկատվություն են ներկայացրել իրականացվող ծրագրերի և դրանցից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։
Ներկայացվել է նաև Լոռու մարզում ապահովագրման ենթակա մշակաբույսերի ցանկը։
Ներկաները պատասխանել են բնակիչներին մտահոգող հարցերին՝ կապված ծրագրերի ֆինանսավորման ընթացակարգերի, ապահովագրական ընկերությունների հետ։