Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

12.04.2022

Լոռու մարզում սպորտի մասսայականացմանը և զարգացմանը նպաստելու, առողջ ապրելակերպը խթանելու նպատակով ապրիլի 30-ից մայիսի 10-ը կանցկացվի «Լոռու մարզպետի գավաթ-2022» մրցաշար՝ սեղանի թենիս և ֆուտբոլ մարզաձևերից։ Մրցույթի առաջին փուլը կանցկացվի համայնքներում, եզրափակիչ փուլը՝ Վանաձորում։
Մրցաշարին կարող են մասնակցել մարզում գործող հիմնարկ-ձեռնարկությունների 16 տարին լրացած ֆուտբոլային թիմերը, իսկ սեղանի թենիսի մրցաշարին՝ համայնքային մրցույթներում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկ-մարզուհիները։
Մարզային եզրափակիչ մրցումներին մասնակցելու համար «Լոռու մարզպետի գավաթ-2022» ֆուտբոլային թիմերի նախնական հայտերը՝ մասնակիցների անձնագրերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն (3-րդ հարկ, 318 սենյակ)՝ ս/թ․ ապրիլի 22-28-ը։
Թենիսի մրցաշարի անցկացման եզրափակիչ փուլի մասնակցության հայտերն ընդունվում են ապրիլի 15-22-ը։
1-3-րդ տեղերը գրաված մարզիկները և թիմերը կարժանանան պատվոգերի և դրամական պարգևի։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0322)2-35-68 հեռախոսահամարով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 15:47:22